երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության բովանդակությունը զիբիլ է՝ «ինչի մասին խոսեմ»: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին:

«Նիկոլն էլ օրը մեջ այդպիսի բաներ է գցում: Ինձ համար գարշելի է այդ երևույթը, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող մանիպուլյացիաներ, կեղտոտ քարոզչություն է տարվում, դա իմ մեկնաբանելու բանը չէ: Հարցրեք Սերժին կամ Նիկոլին, զզվելի բան է: Կոմպրոմատների պատերազմ է սկսվելու: Դրանց 90 տոկոսն էլ սուտ է»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի որդուն գերիների հետ փոխանակելու առաջարկին և վերջինիս համաձայնությանը դրան, Տեր-Պետրոսյանը այդ ամենը անվանեց հնդկական սերիալ.

«Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Աշոտ Փաշինյանին գերիներով փոխանակելու Փաշինյանի առաջարկին՝ անվանելով դա հնդկական սերիալ»:

ՀՀ երրորդ նախագահը նախօրեին Գեղարքունիքում կայացած հանդիպման ժամանակ հրապարակել էր խոստացած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։

Հիշեցնենք, Սեժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ էր տվել, ապացույցներ կամ որևէ փաստ ներկայացնելու առ այն, որ Սարգսյնաը զինվորներից գողացված գումարը պարտվել է «մոնտե կարլոներում»։

  • Կիսվել: