ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դա շատ փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը․ Բարսեղ Բագլարյանը Սերժ Սարգսյանի շուրջ կոռուպցիոն սկանդալի մասին

Դա շատ փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը․ Բարսեղ Բագլարյանը Սերժ Սարգսյանի շուրջ կոռուպցիոն սկանդալի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կեղծ է, նա հափշտակություն չի արել: Այս մասին այսօր դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ով մեղադրվում է պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու մեջ:

«Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։Ստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ է ու ծիծաղելի։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա միշտ գործել է օրենքի տառին համապատասխան»,- հավաստիացրեց Բեգլարյանը՝ շեշտելով, որ Սարգսյանը «Ֆլեշ» ընկերության հետ կապ չունի, չնայած որ իր ընկերն է, կա ու կմնա։

«Այդպիսի մեղադրանքը բացառված է, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի։ Հետո ի՞նչ, որ իմ ընկեր է, բոլորն էլ իմ ընկերն են»,- ասաց Բեգլարյանը։

Նա նաև նշեց, որ տեղյակ չէ գործից, իրեն կանչել են ՀՔԾ դեկտեմբերի 9-ին։ Ինչ վերաբերվում է իր խափանմնա միջոցին՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, ասաց, որ տեղյակ չէ, ինքը ոչնչի տակ չի ստորագրել։  

Բեգլարյանը հիշեց նաև, որ այս գործով ամիսներ առաջ առերեսվել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ, ով ըստ մամուլի հրապարակումների "գործ է տվել Սերժ Սարգսյանի վրա"։ Բեգլարյանը սակայն չհիշեց, ինչ է ասել Կարապետյանը առերեսման ժամանակ։     

Հիշեցնենք, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ընկերությունը, ինչի  արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գերադասել է պայմանագիր կնքել ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ և Գյուղնախի պաշտոնատար անձանց տվել է համապատասխան հրահանգ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է  423.091.690 ՀՀ դրամ վնաս։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը համարում է աբսուրդային և քաղաքական։

 

  • Կիսվել: