Մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք. Փաշինյան
Սերտել պատմության դասերը՝ ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ և դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման, ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավարտեցի Հայոց պատմության երրորդ հատորի առաջին գրքի ընթերցումը և միանգամից սկսեցի երրորդ հատորի երկրորդ գրքի ընթերցումը։ Սերտել հայոց պատմության դասերը. դա, ըստ էության այն է, ինչ ես անում եմ անընդհատ։ Դա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք»:



