շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սերգեյ Սմբատյանը միացել է մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող ակցիային

Սերգեյ Սմբատյանը միացել է մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող ակցիային

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ Սերգեյ Սմբատյանի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առցանց համերգը կայանալու է նոյեմբերի 14-ին‚ ներկայացվելու է Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը։ Այս համերգից ստացված հոնորարը դիրիժորն ուղղել է Հայերի ասամբլեայի նախաձեռնությանը։  

  • Կիսվել: