երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ելույթներ են ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Լավրովն իր խոսքում նշել է, որ դաժան ռազմական փորձությունների է ենթարկված հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը մնում է ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման գրավականը՝ ի բարօրություն մեր երկու երկրների քաղաքացիների, տարածաշրջանի անվտանգության եւ կայունության։

«Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին։ Կցանկանայի, նախ եւ առաջ, երախտագիտություն հայտնել Ազգային պատկերասրահի ղեկավարությանը, որն այս ցուցահանդեսի համար տրամադրել է իր հիանալի դահլիճներն այս հիասքանչ շենքում։»,- ասել է Լավրովը։

Նա իր խոսքում հատկապես կարևորեց, որ հաջորդ տարի նշվող Մեծ հաղթանակի միջոցառումներին մասնակցելու հրավերն առաջիններից մեկն ընդունել է Փաշինյանը։ 

«Հավերժ փառք հերոսներին, խորին խոնարհում վետերաններին, առողջություն նրանց եւ բարեկեցություն։ Շնորհակալություն»,- եզրափակելով իր ելույթն ասել է Սերգեյ Լավրովը։  

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ասաց, որ մայիսի 9-ը իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Մեծ հայրենական Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող  պայքարն էր։ 

«Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, իմ պապիկը եղել է մարտիկ եւ կռվել է Մեծ Հայրենական պատերազմում»,- ասել է նախարարը։

Նա նշեց նաև, որ մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունն է այն մասին, որ պետք է պայքարել եւ հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ: «Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաեւ հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող Ֆրանսիայի ընդհանուր ձեռքբերումն է:»

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: