ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը ամենայն հավանականությամբ ապատեղեկատվություն է․ ադրբեջանագետ

Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը ամենայն հավանականությամբ ապատեղեկատվություն է․ ադրբեջանագետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող հայտարարությունը ամենայն հավանականությամբ ապատեղեկատվություն է։ Այդ մասին InfoPort.am-ին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով այսօր ադրբեջանական աղբյուրներով Սերգեյ Լավրովի անունից տարածված տեղեկատվությանը։

Նկատենք, որ ըստ այդ աղբյուրների, Սերգեյ Լավրովը իբր թե հայտարարել է․ «Նիկոլ Փաշինյանի առաջադրած յոթ կետերը խոչընդոտում են բանակցային գործընթացին, և ռուսական կողմի դիրքորոշումը 5 շրջանները վերադարձնելու օգտին է»։

«Պաշտոնական որևէ տեղեկությամբ չի հաստատվել, որ Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել, հետևաբար, ամենայն հավանականությամբ, դա ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն է», -նշեց ադրբեջանագետը։

  • Կիսվել: