Սերգեյ Ղազարյանը Ռուսաստանում է գտնվել անձնական այցով․ Զախարովան՝ ԱՀ ԱԳ նախարարի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի այցը ՌԴ չի կարելի դիտարկել որպես աշխատանքային։
Զախարովան հայտարարել է, որ որքան իրեն հայտնի է, ՛՛հիշյալ անձը ՌԴ տարածքում գտնվել է մասնավոր նպատակներով՛՛:
Նա նշել է, որ հանդիպումների անցկացման մասին տեղեկություններ չունի։ ՛՛Նման տեղեկություն չկա։ Այդ այցը անձնական բնույթ էր կրում՛՛,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այցը ներկայացնել որպես աշխատանքային՝ չի կարելի։