շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է

Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ նախագահին դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: ԲՀԿ-ն հայտնում են, որ նրա այդ որոշման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն:

Tert.am-ի տեղեկություններով, սակայն, պատգամավորի այդ որոշումը պայմանավորված է նրա մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում պատգամավորը դատավարական կարգավիճակ ունի:

Քրեական գործի և Բագրատյանի դատավարական կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին. «Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով»:

  • Կիսվել: