շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սեպտեմբերից է լինելու պայքարը, ես ձեզ վստահեցնում եմ՝ մեր թիմը եւ երեւանցիները թույլ չեն տալու տրասնպորտը թանկացնել․ Մարության

Սեպտեմբերից է լինելու պայքարը, ես ձեզ վստահեցնում եմ՝ մեր թիմը եւ երեւանցիները թույլ չեն տալու տրասնպորտը թանկացնել․ Մարության

Ես նախօրոք պարոն Փաշինյանին եւ պարոն Սիմոնյանին հրավիրել եմ միանալու տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կհիշեք, որ 2013-ին տրանսպորտի թանկացման պայքարի ժամանակ եւ՛ Սիմոնյան Ալենը, եւ՛ Փաշինյան Նիկոլը եկան ու միացան իմ ու իմ ընկերների կազմակերպած ակցիային։ Պայքարելու ենք երբ թանկանա։ Պայքարի մեթոդն այն է, որ գործի այդ որոշումը ու դրա դեմ պայքարես, սեպտեմբերից է լինելու պայքարը, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր թիմը եւ երեւանցիները թույլ չեն տալու տրասնպորտը թանկացնել»,- նշեց Մարությանը։

Հայկ Մարությանը վստահություն հայտնեց, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարելու է Երեւանի ամբողջ բնակչությունը․ «Այս կարճ հատվածում ես շփվել եմ մարդկանց հետ, ապշած են այս որոշումից։ Մեր թիմը ոչ մի բանով չի տարբերվում 10 տարի առաջվա մեր թիմից, այսինքն՝ մեր շուրջ մարդիկ են, որոնք միշտ պայքարել են, մենք նույն ձեւ պայքարել ենք ինչպես այն ժամանակ։ Միայն թե մի փոքր ծերացել ենք, բայց մեր թիմը համալրել են շատ երիտասարդ մարդիկ։  Ես նախօրոք պարոն Փաշինյանին եւ պարոն Սիմոնյանին հրավիրել եմ միանալու մեր պայքարին։ Կհիշեք, որ 2013-ին տրանսպորտի թանկացման պայքարի ժամանակ եւ՛ Սիմոնյան Ալենը, եւ՛ Փաշինյան Նիկոլը եկան ու միացան իմ ու իմ ընկերների կազմակերպած ակցիային»։

Անդրադառնալով թանկացման այն պատճառաբանությանը, թե վառելիքի գինն է բարձրացել, նախկին քաղաքապետն արձագանքեց․

«Բա եվրոպական քաղաքներում, որտեղ հիմա ավելի էժան է, քան իրենք առաջարկում են, թանկ չէ՞, այնտեղ եւ՛ աշխատուժն է թանկ, եւ՛ տրանսպորտն է հարյուր անգամ ավելի լավ աշխատում, եւ՛ աշխատավարձերն են բարձր։ Այնտեղ տրոլեյբուսներ են, տրամվայներ են՝ տասնյակ կայարաններով։ Դրա միակ լուծումը սուբսիդիան է։ Ե՛վ քաղաքային իշխանության, եւ՛ պետության սուրբ պարտականությունն է մարդկանց տանից տանել աշխատանքի, որպեսզի իրենք բարիք ստեղծեն, հարկեր վճարեն, որ պետությունն ապրի, եւ տանից հասցնել տուն։

Ամսական տոմսն արժենալու է 10 հազար 800 դրամ։ Մեկ ամսվա ընթացքում իրավունք ունես, ընդամենը 60 ուղեւորություն, հիմնական օգտվողն ինչո՞ւ է օգտվում, որպեսզի բարիք ստեղծի, իսկ ուսանողները գնան, սովորեն, որպեսզի հետագայում բարիք ստեղծեն։ Հիմա աշխատող մարդը․ աշխատանքային շաբաթը ամբողջ աշխարհում 5 օր է, մեզ մոտ լինում է նաեւ շաբաթ օրերն էլ են աշխատում, միջինը մարդը օգտվում է տրանսպորտից, ենթադրենք գնում է Երիտասարդականից Բարեկամություն, այնտեղից էլ գնում է Կոմիտաս, որովհետեւ այնտեղ է իր աշխատանքի վայրը, հետո այնտեղից էլ վերադառնում է, այսինքն՝ միջինը մարդը 4 անգամ օգտվում է օրը տրանսպորտից, այսինքն՝ 20 անգամ գնանք շաբաթվա մեջ, 4 շաբաթ է աշխատանքային ամսվա մեջ, այսինքն՝ 80, այս մարդիկ չեն հասկանում, ասում են՝ 60 անգամ գնա աշխատանքի»։

Նշենք, որ այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիսին Հայկ Մարությանին զրկեցին Երեւանի ավագանու մանդատից:

  • Կիսվել: