երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է որևէ հիշատակում գտնել հայկական տարածքին վերաբերող «միջանցքի» մասին. Փաշինյանը հարցադրում է արել Twitter-ում

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է որևէ հիշատակում գտնել հայկական տարածքին վերաբերող «միջանցքի» մասին. Փաշինյանը հարցադրում է արել Twitter-ում

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ մեկը կարո՞ղ է որևէ հիշատակում գտնել հայկական տարածքին վերաբերող «միջանցքի» մասին:

Այս հարցադրումով Twitter-ում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա նա պատասխանել է իր իսկ հարցին. «Հայտարարության մեջ միայն մեկ մի միջանցք է հիշատակվում` Լաչինի միջանցքը դեպի Լեռնային Ղարաբաղ»:

Նա հանդես է եկել մեկ այլ հարցադրմանբ. «Կան արդյոք եռակողմ հայտարարության մեջ Հայաստանի միակողմանի պարտավորություններ նոր ճանապարհներով Ադրբեջանը կապելու Նախիջեւանին»: Ապա պատասխանել է իր իսկ հարցադրմանը. «Ոչ, չկան: Կարող է, սակայն, գործարկվել նոր ճանապարհ։ Այո, Հայաստանը պատրաստ է դրան` համաձայն իր օրենսդրության: Ուղղակի պետք է համապատասխան դրական արձագանք Ադրբեջանի կողմից»: Փաշինյանը նաև հավելել է, որ ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին եռակողմ հայտարարության իր պարտավորությունները չկատարելու մեջ: «Մենք պատրաստ ենք եղած ճանապարհների վրա երեք անցագրային կետ բացել և ապաշրջափակել տարածաշրջանային երթուղիները»,- եզրափակել է նա:
 

Նշենք, որ երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ "Զանգեզուրի միջանցքի" իրավական կարգավիճակը պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին:

Այսօր այդ հայտարարությանը արձագանքել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով նշել է. "Ճիշտ կլինի, որ Չավուշօղլուն միջանցքի մասին խոսելիս հանդես գա իր անունից, քանզի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միջանցքի պահանջ նրանք առաջ չեն քաշում, քննարկվում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը":
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: