չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է.  Թաթուլ Մանասերյան

Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է. Թաթուլ Մանասերյան

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների տնտեսական կողմերը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ միասին։ Միևնույն ժամանակ, կարևոր է ուշադրություն դարձնել ինչպես յուրաքանչյուր երկրի ներքին տնտեսական շահերին, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգներին։  Այս մասին «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. Նոր հնարավորություններ և/կամ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհի» ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով․

Ըստ նրա` եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է կապեր հաստատելով, օրինակ, նա կարող է օգնել օկուպացված տարածքներում ներքին հաղորդակցությունների բացմանը։ «Անկարան պետք է հետևի նաև այն սկզբունքներին, որոնք ամրագրված են դեպի ծով ելք չունեցող երկրների իր կողմից վավերացված կոնվենցիաներում: Եթե դրանք դիտարկվեն, Թուրքիան պարտավոր է Հայաստանին ելք տրամադրել դեպի ծով, այն էլ՝ անվճար, ինչը չի արվում»,- նկատում է մասնագետը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կոնկրետ տնտեսական ասպեկտներին, ապա դրանք, ըստ Մանասերյնաի,  ներկայումս այնքան էլ վարդագույն չեն թվում Հայաստանի համար։ «Թուրքական տնտեսության մրցունակությունը ավելի բարձր է: Չի կարելի անտեսել մասշտաբի տնտեսությունները, ինչպես նաև այն փաստը, որ թուրքական կառավարությունը սուբսիդավորում է արտահանումը։ Բացի այդ, դեռ 1993 թվականին Թուրքիայի խորհրդարանը արգելանք է սահմանել հայկական ապրանքների ներմուծման վրա։ Այս պայմաններում մենք կարող ենք կորցնել տեղական արտադրությունը»,- ընդգծում է նա։

Իսկ ի՞նչ ռիսկեր և օգուտներ է պարունակում Թուրքիայի և Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի համար։ Ըստ Մանասերյանի` այսօր ճանապարհների ապաշրջափակման գաղափարը լիովին համապատասխանում է երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։ «Այստեղ որեւէ կերպ հաշվի չեն առնվում Հայաստանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ նույնիսկ մարդասիրական շահերը։ Թուրքիայի առավելություններն ակնհայտ են՝ նա հնարավորություն է ստանում իր ապրանքներն Ադրբեջանի տարածքով ուղարկել Կենտրոնական Ասիա, ինչպես նաև ներմուծել իր հումքը, այդ թվում՝ նավթը։ Հայաստանն այսօր պատրաստ չէ ապաշրջափակել հաղորդակցությունները. Ադրբեջանում և Թուրքիայում տիրող հակահայկական հիստերիան խոչընդոտում է նորմալ հարաբերություններին և այդ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերի զարգացմանը»,-նկատում է նա։

Մանասերյնաը նշում է, որ տեսականորեն կարելի է խոսել կապի ապաշրջափակման դրական ու բացասական կողմերի մասին, սակայն այսօր դրա մասին խոսելը վաղաժամ է` սահմանների բացումը սպառնում է Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայով. Թուրքիայի տնտեսական հնարավորությունները նրան հնարավորություն են տալիս տիրանալ հայկական շուկան և դուրս մղել հայրենական արտադրողին։ «Հայկական արտադրանքի տեղաշարժը երկար տարիներ տեղի է ունեցել ստվերային ճանապարհով, բայց եթե դա օրինականացվի, ապա հնարավոր կլինի պարզել Հայաստանի տնտեսության կոլապսը»,- նկատում է նա։

Մանասերյանը ընդգծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ունենան և օգտագործեն տնտեսական դիվանագիտության ներուժը. Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի հաստատման գործընթացին անհրաժեշտ է հավասար մեկնարկային պայմաններ ստեղծել։ Այսօր նրանք անհավասար են Հայաստանի համար։

Մանասերյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասը տնտեսական առումով  ոչ մեկի համար հրապուրիչ չէ: Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է:

«Չլինի ԵԱՏՄ ձևաչափը, չլինի Ռուսաստանի հետ գործընկերությունը, Հայաստանը տնտեսական առումով պատկերացրեք՝ որտեղ կարող է հայտնվել: Կա Ղրղզստան, որը կորցրել է տեղական արդյունաբերությունը, մեր գործընկեր երկիրն է, եկեք դասեր քաղենք նաև Ղրղզստանից», - ասաց նա:

Մանասերյանի խոսքով՝ բոլոր այն երկրները, որոնք խոսում են ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, Ռուսաստանին ցավեցնելու մասին, պետք է հիշեն՝ Արևմուտքի բոլոր երկրները, կիրառելով սանկցիաներ Ռուսաստանի դեմ, «քնում, վեր են կենում՝ երազում տեսնելով  ռուսական շուկան»:

Ամփոփելով խոսքը փորձագետը նկատում է․

«Այս համատեքստում, մեր կարծիքով, Հայաստանի իշխանությունը պետք է հասնի վերահսկվող իրավիճակի, ինչպես արվեց, օրինակ, Եվրամիության ստեղծման դեպքում, որը սկսվեց ածխի և պողպատի միության ստեղծմամբ։ Ռազմարդյունաբերության մեջ օգտագործվող ռազմավարական նյութերը հսկողության տակ են դրվել։ Այստեղից պետք է սկսել Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Հակառակ դեպքում ոչ ոք չի կարող բացառել նոր հակամարտության սպառնալիքը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: