կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՍԴ որոշման հիման վրա Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստ է նշանակվել

ՍԴ որոշման հիման վրա Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստ է նշանակվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

  • Կիսվել: