երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՍԴ նախագահը հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

ՍԴ նախագահը հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

Մարտի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:
 
Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը:

 

  • Կիսվել: