չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՍԴ-ն քննության է ընդունել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի սահմանադրականության հարցը

ՍԴ-ն քննության է ընդունել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի սահմանադրականության հարցը

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։

ՀՀ սահմանադրական դատարանի 2020 թվականի նիստերի ժամանակացույցի համաձայն, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործի դատաքննությունն կսկսվի 2020 թ. ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆ. Թոխյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքն ու դիմել է Սահմանադրական դատարան։

«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,-ասված է նախագահական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Արմեն Սարգսյանի դիմումի քննությունը կընթանա բանավոր ընթացակարգով։

 

  • Կիսվել: