կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՍԴ-ն մնացել է Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության վերջին բաստիոնը․ Շարմազանով

ՍԴ-ն մնացել է Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության վերջին բաստիոնը․ Շարմազանով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած սահմանադրական օրենք ընդունելու համար պետք է ունենա 80 ձայն, ինքն ունի 88 ձայն, դրա համար էլ այդպես է խոսում՝ «պատերով տալիս, ասֆալտին փռում, պինցետով քաշում, թաթիկներ կտրում», լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա վարչապետի նման վարքագծի պատճառներից մեկն էլ նա է, որ իշխող ուժը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն։

«Երբ ես ասում եմ՝ արտահերթ ընտրություններ, իմ նպատակն այն չէ, որ իմ կուսակցությունը լինի իշխանություն, ոչ ուղղակի ես ուզւոմ եմ, որ Հայաստանի պատմության մեջ որեւէ մեկն իր գրպանում մանդատների 3/5-րդը չունենա։ Այ որ լինեն նոր ընտրություններ, ու ժողովուրդի քվեյով իր ախորժակը սահմանափակվի, այդ ժամանակ այդպես էլ չի խոսա իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,- ասաց Շարմազանովը։

Ըստ նրա՝ ՍԴ-ն մնացել է Հայաստանի ժողովրդավարության ինքնիշխանության, վերջին բաստիոնը.

«Բայց Փաշինյանը ցանկանում է կուլ տալ նաև ՍԴ-ն, որովհետեւ ՍԴ-ն միակ կառույցն է, որ ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը Լյուդովիկոսի նման փորձում է նույնացնել իր անձն ու Հայաստանը, դա պարզ դարձավ նաև երեկվա ասուլիսի ժամանակ»։ Շարմազանովի հավաստմամբ Նիկոլ Փաշինյանի համար օրենք չի գործում, որովհետև Սերժ Սարգսյանի դեպքում էլ, Ռոբերտ Քոչարյանի դեպքում էլ անձեռնմխելիության գործոնը պետք է գործի․ «Սա սահմանադրական նորմ է, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի գործով։ Փաշինյանը հին ու նոր է անում, բայց իր ֆրակցիայի կեսը հին է, իր թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներ են կամ տաքուկ անկյուններ փնտրողներ են. իրենից հի՞ն»։

Նա նաև հավաստեց, որ ՀՀԿ-ականները երկիրը թալանելու գործով զբաղված չեն եղել.

«Այդ մարդկանց տպավորությունն այնպիսին է, որ մենք առավոտյան գնացել ենք աշխատանքի, բացել ենք բյուջեի սեյֆը, բյուջեն թալանել ենք, իրիկունն էլ թալանած գնացել ենք»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգյանին առաջադրված մեղադրանքին՝ Շարմազանովն ասաց.

«Դիզելի գործ… մի հոգու ցուցմունքով… Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է, բայց արդեն գիտե՞ք քանի գործ կա իր վրա. դատարանների շրջափակելու կոչ, ԱԺ-ի վրա արշավ, ատելության խոսք, էս գրիչի գործով սուտ մատնություն կարող է լինել։ Ասում է՝ ռեստորանների այն զուգարանները, որոնք լավը չեն, դրանց տերերին սնանկացնենք, ուշքը գնում է սնանկացնելու համար»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: