երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ-ի կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի. Բադասյանը հակադարձեց պատգամավորին

ՍԴ-ի կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի. Բադասյանը հակադարձեց պատգամավորին

Սահմանադրական դատարանի կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրական ճգնաժամի։ Այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ 

Պատգամավորը հետաքրքրվեց նախարարից, թե ինչու է հունվարի 31-ի փոխարեն վերջնաժամկետ սահմանվել ընդունումից հետո երկամսյա ժամկետը, և եթե միաժամանակ 7 դատավոր հետևի նախագծինու անցնի վաղ կենսաթոշակի, արդյոք ճգնաժամ չի առաջանա․

«Կեղծ ՍԴ-ի ճգնաժամի պատրվակով գնում ենք իրականա ճգնաժամի, սա է այն ճանապարհը որով ուզում ենք գնալ»։

Բադասյանի խոսքով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում առաջարկ է հնչել, որ ոչ թե մինչև հունվարի 31-ը, այլ ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում լինի վերջնաժամկետը

«Նախագիծը պրոցես պետք է անցնի, նախագահի կողմից ստորագրվի,  և այնպես չլինի, որ այդ ընթացքը ընդունումից հետո շատ քիչ լիներ, հնարավոր չլիներ կողմնորոշվել: Չեմ կիսում ձեր կարծիքը, որ ունենք ՍԴ կեղծ ճգնաժամ, շատ իրական ճգնաժամ է»:

Իսկ հարցին, թե որն է նախագծի հետապնդած նպատակը, Բադասյանն ասաց, որ նոր մոդելի Սահմանադրական դատարան ունենալու խնդիրն է լուծում։

 

 

 

  • Կիսվել: