հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության հետ

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության հետ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության անդամների հետ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի փոխնախագահ, ՄԱԿ-ի կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Անգելա Քեյնը նշել է, որ Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

Պատվիրակության անդամների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Հանձնաժողովի նախագահը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Լեռնային Ղարաբաղի երեք ուսանողների առևանգման, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, Իրանի և Վրաստանի հետ համագործակցությանը:

  • Կիսվել: