չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սանոսյանը՝ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիների կողմից ճանապարհ կառուցելու տեղեկության մասին

Սանոսյանը՝ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիների կողմից ճանապարհ կառուցելու տեղեկության մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ տեղեկություններին, թե ադրբեջանցիները ոչ միայն ամրաշինական աշխատանքներ են տանում օկուպացրած տարածքներում, այլեւ Ջերմուկի հատվածում ճանապարհ են կառուցում, որով փորձում են մոտենալ Սյունիք տանող ճանապարհին։

Այս առնչությամբ նախարարը, մասնավորապես, նշեց. ՛՛Տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում ադրբեջանցիները, միգուցե իրենց սննդային կարիքների հարցերը լուծելու համար գնալ–գալու միջոց են փորձել ստեղծել, բայց իհարկե այդ ամենը դատապարտելի է՛՛:

Նա նաեւ վստահեցրեց, որ հայկական կողմի տեսակետը հստակ է: ՛՛Ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացրած տարածքներից՛՛,-ասա Սանոսյանը:

 

 

 

  • Կիսվել: