կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Սանոսյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը

Սանոսյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ նախարար Սանոսյանը կարևորել է հայաստանյան տարբեր ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածությունը և ուրախությամբ փաստել, որ Հայաստանի կողմից հայտարարված մի շարք միջազգային մրցույթներում չինական ընկերությունների մասնակցությունն ավելանում է։
 
Նախարարը կարևորել է Կապսի ջրամբարի շինարարության արդյունավետ ընթացքը։
 
Քննարկվել են նաև ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Չինաստան պլանավորվող այցի մանրամասները։

  • Կիսվել: