ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սանոսյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը

Սանոսյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը:

 

  • Կիսվել: