երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ Կարապետյան

Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի»,-նշել է նա:

Նշենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանք։ 

Դատարանի նոր որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել էր կալանք։

Հիշեցնենք, որ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

  • Կիսվել: