հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան․ Կոնջորյան

Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան․ Կոնջորյան

Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
 
«Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան, որ տարիներ շարունակ ապարդյուն վանկարկում էին Ռոբերտ Քոչարյանն ու դաշնակցությունը: 
 
Հիմա, Սամվել Կարապետյանը փորձում է լինել Ռոբերտ Քոչարյանից ավելի Ռոբերտ Քոչարյան` նրա ձեռքից վերցնելով քաղաքական բայղուշության առանց այդ էլ մարած ճրագը: 
 
Դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է լինել գաղափարապես սնանկ դոլարային միլիարդատեր: Հերթական անգամ լեռը մուկ ծնեց»,-նշել է նա:
 

  • Կիսվել: