Սամվել Կարապետյանի «հանցանքն» Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է. Ռոբերտ Ամստերդամ
Սամվել Կարապետյանի «հանցանքն» Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է: Այս մասին հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Երբ ես մտա բանտ, ամիսներ տևած բանտարկությունից հետո ակնկալում էի տեսնել կոտրված, հոգնած մի մարդու, որն ասեր՝ «հանե՛ք ինձ այստեղից»։ Բացարձակապես այն չէր, ինչ ես տեսա։
Ես տեսա հավատքի մի մարդու, ում սերը ընտանիքի հանդեպ և սերն առ Աստված գերադաս էին սեփական ֆիզիկական պաշտպանությունից։ Ով իր հավատքն առ իր Աստված և իր ճակատագիրը ենթարկեց վերջնական փորձության՝ պատրաստ լինելով զոհաբերել իր իսկ ազատությունը հանուն Հայաստանի գործի։
Միայն նրա ձեռքերում եկեղեցին կլինի ապահով և պատանդները կվերադարձվեն»,-նշել է նա:


