շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սամվել Բաբայանին Հայաստանում պաշտոն առաջարկե՞լ են․ պարզաբանում է Բաբայանը

Սամվել Բաբայանին Հայաստանում պաշտոն առաջարկե՞լ են․ պարզաբանում է Բաբայանը

Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է: Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Երկրորդ խնդիրն էլ այն է, որ հավատացել է մարդկանց», - նշեց նա։

Հարցին՝ իրեն Հայաստանում պաշտոն առաջարկե՞լ են՝ Բաբայանը պատասխանեց, թե պաշտոնի մասին որևիցե մեկի հետ չի խոսել։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ», - շեշտեց նա։

Բաբայանը վստահեցրեց՝  երկու տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանին չի տեսել։ «Ո՛չ  խաբար եմ, ո՛չ գիտեմ», - հավելեց նա։

  • Կիսվել: