երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սալոնիկում կվերսկսվի ՀՀ քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը․ Դեսպանատուն

Սալոնիկում կվերսկսվի ՀՀ քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը․ Դեսպանատուն

Սույն թվականի հունիսից Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը Սալոնիկում:
Առաջիկա ընդունելությունը կկայանա ս.թ. հունիսի 5-ին, ուրբաթ օրը, Սալոնիկի հայկական եկեղեցու գրասենյակում (ք.Սալոնիկ, Դիալեթի 4 հասցեում):

Ինչպես հայտնում են  Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Հունաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հյուպատոսական ընդունելությանը ներկայանալիս քաղաքացիները անպայման իրենց հետ պետք է ունենան դիմակներ և ձեռնոցներ:

Սալոնիկում կայանալիք հյուպատոսական ընդունելության հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել Աթենքում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հետ` 210 6831145 հեռախոսահամարով:

  • Կիսվել: