երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սահմանների ճշգրտման գործընթացը չի կարող ունենալ երկկողմ ֆորմատ, այն պետք է լինի եռակողմ. Փաշինյան

Սահմանների ճշգրտման գործընթացը չի կարող ունենալ երկկողմ ֆորմատ, այն պետք է լինի եռակողմ. Փաշինյան

Սահմանների ճշգրտման գործընթացն է և ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը:Այս մասին ԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույն կերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը»,- նշել է նա:

  • Կիսվել: