շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սահմանների հստակեցումը որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինի. Գրիգորյան

Սահմանների հստակեցումը որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինի. Գրիգորյան

Մեր ընդդիմության, նաև Ադրբեջանի նպատակն է երբեմն ներկայացնել, որ մեր անվտանգությունն իսկապես խարխլված է, և փորձել դա ընդհանուր ներկայացնել հասարակությանը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ իրականությունն այդպիսին չէ:

Նա, խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին, ասաց. ՛՛Իհարկե, պատերազմից հետո ծանր արդյունքներ ենք ունեցել, բայց վերջին վեց ամիսներին լայնածավալ աշխատանքներ են կատարվել՛՛:

Անդրադառնալով փաստաթղթին՝ Գրիգորյանն ընդգծեց. ՛՛Որևէ մեկը մեզ չի ստիպում այն ստորագրել, այն առաջարկություն է, որը դեռ պետք է մենք քննարկենք՛՛:

Նրա խոսքով՝ ամբողջ գործընթացն այն է, որ Ադրբեջանն իր Զինված ուժերը հանի Հայաստանի տարածքից:

Վստահեցնելով, որ փաստաթուղթը աշխատանքային խմբեր ստեղծելու մասին է՝ ԱԽ քարտուղարը հավելեց. ՛՛Տարածքների հստակեցումը բխում է մեր շահերից, որովհետև սահմանների հստակեցումը թույլ չի տա, որպեսզի այսպիսի դեպքեր կատարվեն, որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինի, բայց այս գործընթացը երկար ժամանակ է տևելու, 100 կիլոմետրանոց սահման կա, և բոլոր տեղերում պետք է քննարկումներ լինեն՛՛:

 

  • Կիսվել: