երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սահմանների դեմարկացիա և դելիմիտիացիա սկսելը մեր օրակարգն է. վարչապետ

Սահմանների դեմարկացիա և դելիմիտիացիա սկսելը մեր օրակարգն է. վարչապետ

Գոյություն ունեցած բոլոր բանակցային բովանդակություններում բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է, և ինձ համար տարօրինակ է, որ Ադրբեջանից անընդհատ ասում են, թե իրենք անընդհատ Հայաստանին առաջարկում են, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի, իսկ Հայաստանից արձագանք չկա. Հայաստանից ոչ միայն արձագանք կա. մենք տասնյակ անգամ այդ մասին խոսել ենք, և այնպես չէ, որ Ադրբեջանի նախաձեռնությունն է: Երբ մենք խոսում ենք բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու մասին, երբ ներգրավված ենք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակն է խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Լենա Նազարյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրան պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը:

«Դա բավականին ծավալուն աշխատանք է, և մենք երբեք չենք հրաժարվել այդ աշխատանքը կատարելուց և միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել և դա համարում ենք մեր օրակարգը նաև»,- ասաց Փաշինյանը:

Լենա Նազարյանը նաև հետաքրքրվեց սահմանազատման գործընթացի վերաբերյալ:

«Սահմանների դեմարկացիա և դելիմիտիացիա սկսելը մեր օրակարգն է, և մենք դա արձանագրել ենք նաև Կառավարության ծրագրում: Հետևաբար եթե Ադրբեջանը նույնպես ընդունում է այդ օրակարգը, պետք է հասկանալ, թե դրան ինչն է խանգարում: Դեռևս մայիսին հայտարարություն եմ արել, որ սեղանին դրված է փաստաթուղթ, որը ես պատրաստվում եմ ստորագրել. ինչո՞ւ այդ փաստաթուղթը չի ստորագրվել, որովհետև այն ստորագրման առաջարկի հանգրվանին չի հասել: Այս ընթացքում էլ եղել է երկու առաջարկ, որը վերաբերել է սահմանների դեմարկացիայի գործընթացին, և մենք, ըստ էության, համաձայնություն տվել ենք այդ առաջարկին»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: