ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանին միջազգային դիտորդների տեղակայման հարցով որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ Մակունց

Սահմանին միջազգային դիտորդների տեղակայման հարցով որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից․ Մակունց

Սահմանին միջազգային դիտորդների տեղակայման հարցով որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել ՀՀ տարածքից։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Արդյոք հնչե՞լ է արձագանք վարչապետի՝ ԱԽ նիստում արված առաջարկին, ապա ես կարծում եմ՝ բոլորդ հանրային կերպով տեսել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը, որն ըստ էության արձագանք էր վարչապետի առաջարկին։ Եղել է արձագանք նաև ԱՄՆ կողմից։ Առանձին արձագանքներ հնչել են թե Կանադայից, այն իրավիճակին, որ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ տարածքում, հստակ գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների կողմից, այդ թվում՝ Լիտվայի։ Այնպես որ, մենք կարող ենք այս պահին արձանագրել, որ հանրային արձագանք առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից եղել է, ընդ որում, բոլոր համանախագահների մասնակցությամբ։ Վարչապետը վերջին երկու օրերին ասել է, որ Հայաստանը պատրաստ է խոսել մնացյալ քայլերի հետ կապված այն բանից հետո, երբ Ադրբեջանը արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին՝ այդ առաջարկն ընդունելու վերաբերյալ և հայելանման կերպով հետ քաշի զորքերը ՀՀ տարածքից։ Ես կարծում եմ՝ այդ արձագանքից հետո մենք հաջորդ քայլը պետք է սպասենք գործնական քայլերի հենց ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- ասաց նա։

 

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, որ «Զանգեզուրով միջանցք է բացվելու», Մակունցն ասաց․ «Ես հակված եմ մեջբերել ՀՀ վարչապետի պաշտոնական տեսակետը, ինչը կոչ կանեմ, որ անենք բոլորս։ Վարչապետը նշել է, որ խոսք է գնացել ու գնում բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ոչ թե միջանցքի»։

  • Կիսվել: