ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանազատման հարցով Մհեր Գրիգորյանը բանակցություններ կվարի Ադրբեջանի փոխվարչապետի հետ, ով ծնվել և սովորել է Հայաստանում

Սահմանազատման հարցով Մհեր Գրիգորյանը բանակցություններ կվարի Ադրբեջանի փոխվարչապետի հետ, ով ծնվել և սովորել է Հայաստանում

Սահմանազատման հարցով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բանակցություններ կվարի Ադրբեջանի փոխվարչապետի հետ, ով ծնվել և սովորել է Հայաստանում։

Ադրբեջանական հանձնաժողովը գլխավորող Շահին Մուստաֆաևը ծնվել է 1965թ. հունիսի 13-ին Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ավարտել Նոյեմբերյանի թիվ 2-րդ դպրոցը։ Վերջինս բարձրագույն կրթություն ստացել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: Հայտնի է նաև, որ Մուստաֆաևը տիրապետում է հայերենին։

ՀՀ հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝

Մ. Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Մ. Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Գ. Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Հ. Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ն. Ավագյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Գուգարաց – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Ե. Կիրակոսյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Ա. Մարտիկյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Դ. Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ

Ա. Մարալչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար

Ս. Պետրոսյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ

  • Կիսվել: