Սահմանազատման և սահմանագծման գործընթացներն անհրաժեշտ են. Զախարովա
Մենք հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին: Այս մասին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
՛՛Իրավիճակի զարգացումը, այդ թվում և Որոտան գյուղի մոտակայքում, ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը՛՛,-հավելել է նա:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի առաջարկներն այս հարցով փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին:
՛՛Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար շարունակելու ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը ջանքերը տարածաշրջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



