կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են՝ չկա սահմանային վեճ, կա ադրբեջանական ագրեսիա. Փաշինյանը միջազգային հանրությանը

Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են՝ չկա սահմանային վեճ, կա ադրբեջանական ագրեսիա. Փաշինյանը միջազգային հանրությանը

Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները ուղիղ ագրեսիա են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչանետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրության լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր մայիսի 12-ից սկսած ագրեսիվ գործողությունները՝ օկուպացնելով ՀՀ 41 հազար քառակուսի կմ տարածք։

Այն երկրները, որոնք սատարում են Ադրբեջանի ագրեցիային թիրախավբրում են Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը», - նշեց վարչապետը։

Նա առաջարկեց միջազգային հանրությանը հասցեական հայտարարություններ ընդունել ադրբեջանական ագրեսիայի փաստի վերաբերյալ։ «Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են ու անիմաստ։ Չկա սահմանային վեճ, կա ՀՀ սահմանների նկատմամբ ագրեցիա։ ՀՀ և Ադրբեջանները հստակեցված են խորհրդային իրավական փաստաթղթերով։ Եվ եթե խմդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ խորհրդային սահմաններով զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծին միջազգային ուժեր տեղակայելու, դեմարկացիայի և դելիմիտացիայի առափարկները։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը ագրեսոր է և պետք է իր ուժերը հանի ՀՀ տարածքից։ Սեփական կամքը հայաստանին պարտադրելու հույսերը սին են։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վճռական են պաշտպանել երկրի ամբողջականությունը, ինքնիշխանությունը և պետականությունը», - հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: