երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սահմանային կոնֆլիկտ է, ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա․ Գուրգեն Արսենյան

Սահմանային կոնֆլիկտ է, ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտություն չկա․ Գուրգեն Արսենյան

Դիրքային կորուստների մասին ԱԺ-ում քննարկում չունեցանք, որովհետև այդ քննարկումը զինվորականների մասնագիտական դաշտից է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Առաջխաղացման մասին տեղեկություն չունեմ գիտեմ, որ դիրքային փոփոխություններ կան, բայց ոչ մանրամասն։ Այս պահին ընթանում է ՀԱՊԿ խորհրդի նիստը, ինչը նշանակում է, որ մեր դիմումի քննարկումը գործընթացի մեջ է։ Ակնհայտորեն ՀՀ իշխանությունները օպերատիվորեն իրականացնում են ստեղծված իրավիճակի կառավարումը, դա ակնհայտ է, արդյունավետության առումով գնահատական կարող ենք տալ ավելի ուշ»,- ասաց նա։

Արսենյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների մասին։

«Ռազմական դրություն մտցնելու մասով ունեցանք ակնարկ, գտնում ենք, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, որովհետև այս պահին ընթանում է սահմանային կոնֆլիկտ։ Այս պահին չենք կարող արձանագրել, որ էական  տեղաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից դեպի Հայաստան տարածք»,- նշեց Գուրգենյանը։

Պատգամավորը կոչ արեց բնակչությանը սառնասրտորեն վերաբերվել տեղի ունեցող իրադարձություններին։

  • Կիսվել: