շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը կգումարվի առաջիկա շաբաթների ընթացքում

Սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը կգումարվի առաջիկա շաբաթների ընթացքում

Սահմանադրական փոփոխությունների խորհրդի առաջին նիստը կգումարվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք, որ վարչապետի հրամանը իրագործվի, այսինքն՝ ձևավորվի այն խորհուրդը, որտեղ կլինեն և խորհրդարանական ընդդիմության, և իշխանության ներկայացուցիչներ, կլինեն հասարակական կազմակերպություններ։

Արդեն մրցույթը հայտարարել ենք, շուտով կամփոփենք մրցույցի արդյունքները, դուք կիմանաք, թե որ հասարակական գործիչներն են այնտեղ տեղ գտնելու, որ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ես ունեմ իմ հստակ հայցեակարգային մոտեցումները, բայց թույլ տվեք հիմա դրանք չարտահայտել, որովհետև հույս ունեմ, որ խորհրդի նիստը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում, և ես չեմ ուզում կանխորոշել քննարկումները»,- ասաց Անդրեասյանը։

  • Կիսվել: