շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է. Սաղաթելյան

Սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է. Սաղաթելյան

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

՛՛Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:

Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: