շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Սա մոնոներկայացում չէ». Ավինյանն անջատեց Մարությանի միկրոֆոնը

«Սա մոնոներկայացում չէ». Ավինյանն անջատեց Մարությանի միկրոֆոնը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթը ավագանու նիստում կիսատ մնաց, քանի որ, ըստ կանոնակարգի, ելույթի համար նախատեսված հինգ րոպե ժամանակը սպառվել էր։

՛՛Ավագանու ելույթների համար նախատեսված է 5 րոպե՛՛,-ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մարությանն էլ պատասխանեց, որ կանոնակարգն անգիր գիտի:

Ավինյանը հորդորեց նարն խոսել այն թեմայի շրջանակում, որը քննարկվում է. ՛՛Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, հարց ենք քննարկում։ Եկեք այս կետում սպառենք՛՛:

Ի պատասխան՝ Մարությանն արագանքեց. ՛՛Շատ տարօրինակ է, որ որոշում է ընդունվել, որ առաջվա 10 րոպեի փոխարեն, որ ամեն խմբակցությունից մեկը տարող էր 10 րոպե ելույթ ունենալ, դարձել է 5 րոպե՛՛:

՛՛Խախտում եք կանոնակարգը, խնդրում եմ միկրոֆոն անջատեք։ Այստեղ վերին արտի ցորեն կա՞, չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ՛՛,-նշեց Ավինյանը։

Հավելենք, որ Մարությանի միկրոֆոնն անջատելուց հետո ավագանու նիստը բոյկոտեցին ՛՛Ազգային առաջընթաց՛՛ կուսակցության անդամները:

 

  • Կիսվել: