շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Սա մի իրավիճակ է, որը պետք է լուծվի առանց պատերազմի․ Փաշինյան

Սա մի իրավիճակ է, որը պետք է լուծվի առանց պատերազմի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Աջափնյակում ՔՊ համակիրների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հարցին՝ նշելով, որ այս իրավիճակում պատերազմից խուսափելու հնարավորություն կա։

«Սա մի իրավիճակ է, որ մենք կարող ենք ոչ միայն խուսափել պատերազմից, այլ սա մի իրավիճակ է, որը պետք է լուծվի առանց պատերազմի: 

Այստեղ շատ պարզ հարց է, սահմանների ճշգրտման պարզ ու բարդ հարց է, քաղաքական առումով պարզ է, գործնական առումով՝ բարդ: Աշխարհը դրա ձևը գիտի, դա կոչվում է սահմանների ճշգրտում, դեմարկացիա, դելիմիտացիա: Ես պարզ բան եմ ասում, միջազգային հանրությանն էլ եմ դիմել, առաջին հերթին՝ Ռուսաստանին ու ԵԱՀԿ ՄԽ երկրներին:

Հիմա Ադրբեջանը եկել է, ասում ենք պետք է դուրս գաս, ասում ա՝ մի րոպե, էս ինչու եք սենց ագրեսիվ արձագանքում: Ասում են, որ քարտեզ ունեն, որ դա իրենց տարածքն է, մենք էլ ասում ենք, որ քարտեզ ունենք, որ մեր տարածքն է: Եթե իրոք խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք պարզ բան ենք առաջարկում»,-ասել է նա՝ ներկայացնելով իր՝ երեկ հնչեցրած առաջարկը:

 

  • Կիսվել: