շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա հաղթանակ է տարածաշրջանում խաղաղության համար. Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին

Սա հաղթանակ է տարածաշրջանում խաղաղության համար. Զարիֆը՝ սպառազինության էմբարգոյի ավարտի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 13 տարի առաջ Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն պաշտոնապես ավարտվում է հոկտեմբերի 18-ին:

Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին:
 
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր էջում այդ առնչությամբ գրել է. «Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումն այսօր հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության համար»:
 
ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Զենքի էմբարգոյի վերացմանն ընդդիմացել է ԱՄՆ-ը։

  • Կիսվել: