հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սա գործընթացը քաղաքականացնելու փորձ է. Բայրամովը՝ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Սա գործընթացը քաղաքականացնելու փորձ է. Բայրամովը՝ ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, որին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է Minval.az-ը:

Նշվում է, որ Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանային լարվածության հետ:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ՛՛:

Բայրամովի խոսքով՝ ՛՛ադրբեջանցի սահմանապահները գտնվում են իրենց երկրի դիրքերում և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՛՛:

 

 

  • Կիսվել: