ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել՝ առանց որեւէ հիմքի. «Դիմադրություն» շարժումը ՔԿ շենքի մոտ է

Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել՝ առանց որեւէ հիմքի. «Դիմադրություն» շարժումը ՔԿ շենքի մոտ է

«Դիմադրություն» շարժումն այսօր Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից հասավ Քննչական կոմիտեի շենքի մոտ:

«Սա այն շենքն է, որտեղ մեր բազմաթիվ ընկերների նկատմամբ գործեր են կարվել՝ առանց որեւէ հիմքի: Բայց ի տխրություն իրենց նշեմ՝ մեր պատգամավորները հանդիպել են մեր տղաների հետ, եւ նրանց տրամադրությունները մարտական են, որովհետեւ սա պայքար է:

Այս բազմությանը նայելով նման քրեական գործերի ստեղծողները պիտի հասկանան, որ միայն իրենց են խայտառակում: Մենք նման վարքագիծը հանելու ենք այս շենքից»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Պատգամավորի ելույթից հետո շարժման մասնակիցները շարժվեցին դեպի Հակակոռուպցիոն կոմիտե:

 

  • Կիսվել: