չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուստամ Մուրադովը կանչվել է Մոսկվա․ Ռուսական ԶԼՄ-ներ

Ռուստամ Մուրադովը կանչվել է Մոսկվա․ Ռուսական ԶԼՄ-ներ

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ շտապ Մոսկվա է կանչվել Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկություններ են տարածվում նաեւ Էրեբունիում ռուսական ավիաբազայում ակտիվության մասին։

Նշենք, որ Արցախյան հակամարտության տարածքում իրավիճակը սրվել է դեկտեմբերի 12-ից, երբ աադրբեջանական ուժերը մտան հայկական Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր։ Մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 6 վիրավոր։ Օրվա ավարտին ՌԴՊՆ-ն հայտնեց, որ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո են։

  • Կիսվել: