հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռուսաստանյան երկու մեքենայի կազմով «ուժերը» ժամանել են միայն այն ժամանակ, երբ հարձակումն արդեն վաղուց կասեցված էր. Իոաննիսյան

Ռուսաստանյան երկու մեքենայի կազմով «ուժերը» ժամանել են միայն այն ժամանակ, երբ հարձակումն արդեն վաղուց կասեցված էր. Իոաննիսյան

Սյունիքի վրա հարձակումը երեկ կանգնեցվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իրազեք քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
 
«Միայն ու բացառապես մեր բանակն է, որ մարդկային ու տարածքային կորուստներով հանդերձ կանգնեցրել է հարձակումը:
 
Ռուսաստանյան երկու մեքենայի կազմով «ուժերը» ժամանել են միայն այն ժամանակ, երբ հարձակումն արդեն վաղուց կասեցված էր և մեր հրետանին ինտենսիվ աշխատում ՀՀ տարածքում դիրքավորվել փորձող ադրբեջանցիների վրա:
 
Նշեմ, որ ռուսները մեծ ուժեր ունեն Սիսիանի օդակայանում, ու, որ ուզեին, կարող էին շատ արագ գալ հարձակվող ադրբեջանցիների դեմը կանգնել: Բայց եկան ու «հրադադարեցրեցին» այն ժամանակ, երբ ադրբեջանցիք արդեն կանգնեցվել էին ու, կարող է, նույնիսկ ետ մղվեին»,- գրել է Իոաննիսյանը:

  • Կիսվել: