չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանը շարունակում է շփումները՝ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար. Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի առաջարկը

Ռուսաստանը շարունակում է շփումները՝ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար. Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի առաջարկը

Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին և շարունակում են շփումները Երևանի և Բաքվի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria.ru—ն։

Նա նաև անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղադրելու մասին:

«Մենք տեղյակ ենք, որ երեկ իրավիճակը սրվել է: Դուք գիտեք, որ ռուսական կողմի ներկայացուցիչները ջանքեր են ներդրել, որ հրադադարի ռեժիմը վերականգնվի: Ռուսաստանը շարունակում է շփումները՝ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար»,- ասել է նա:

Նշենք, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի և ՀՀ փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: