հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը․ ՌԴ ԱԳՆ

Հատուկ ցանկանում ենք ընդգծել Երևանի արդյունավետ նախագահությունը ԵԱՏՄ-ում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Նշվում է, որ քաղաքական երկխոսությունը ինտենսիվ բնույթ է կրում.

«2019 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար բավական հագեցած եր և արգասաբեր: Որոշ դադարից հետո, որը պայմանավորված է պետական ինստիտուտների բարեփոխումներով, բարեկամական ու բազմակողմանի համագործակցությունը շարունակվել է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և 4 անգամ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Առկա ներուժի ամբողջական իրականացման համար սկզբունքորեն ձեռք է բերվել համաձայնություն`տարբեր գերատեսչությունների ղեկավարության միջև փոխգործակցությունն ուժեղացնելու վերաբերյալ:

Ընդլայնվել է նաև փոխգործակցությունը խորհրդարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների միջև, ռազմատեխնիկական, գիտակրթական, մշակութային ոլորտներում:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը: Տնտեսական համագործակցության ուղղությամբ գործել է համատեղ 6 աշխատանքային խումբ: Արդյունավետ համակարգվել են տարբեր գլոբալ և տարածաշրջանային հարթակներում, ինտեգրացիոն միավորումներում եղած ջանքերը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: