երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ռուսաստանը սերտորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը սերտորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը սերտորեն մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կարգավորմանը` օգնելով նվազեցնել լարվածությունը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք կանոնավոր կերպով կապ ենք պահպանում Բաքվի եւ Երեւանի հետ ամենաբարձր եւ բարձր մակարդակով, օպերատիվ կապ է հաստատվել զինվորականների, սահմանային ծառայությունների եւ, իհարկե, արտաքին գործերի գործակալությունների մասով:

Ինչ վերաբերում է սահմանային միջադեպին, ապա դա ոչ մի ընդհանուր բան չունի ղարաբաղյան խնդրի հետ: Հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական գրանցման բացակայությունն է, որը ժառանգվել է խորհրդային ժամանակներից: Մենք ելնում ենք նրանից, որ նման իրավիճակները պետք է լուծվեն բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը` դրա հետագա սահմանազատմամբ: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել դրան՛՛:

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, համաձայն որի՝ Ադրբեջանը  կճանաչի Հայաստանի սահմանները, եթե վերջինս Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս չանաճի:

Այս առնչությամբ Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, բացառապես զբաղվում են ղարաբաղյան կարգավորմամբ, դա ամրագրված է ԵԱՀԿ-ից նրանց մանդատում: ՛՛Ապրիլի 13-ին տարածված հայտարարության մեջ համանախագահների եռյակը շեշտել էր «վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կոչ արեցին ՛՛առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո՛՛:

Նշվել են հարցերը, որոնց լուծման համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ, այդ թվում` ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձը` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների համաձայն, հակամարտության արդյունքում տուժած տարածքների ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը եւ պաշտպանությունու, հակամարտության տուժած համայնքների միջեւ անմիջական կապի եւ համագործակցության խրախուսումը եւ մարդկանց միջեւ վստահության ամրապնդման միջոցառումները՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, եւ հենց դրա շրջանակներում պետք է տեղի ունենա ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը:

՛՛Ինչպես հայտնի է՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները շարունակում են զգալի մնալ, հատկապես` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների հայտնի իրադարձություններից հետո երկու կողմերն էլ լիարժեք երկխոսության եւ փոխվստահության վերականգնման ճանապարհի սկզբում են: Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ այն բարեկեցության գոտի դարձնելու ուղղությամբ:

Ռուս խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Ղարաբաղում: Եռակողմ աշխատանքային խումբը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ, զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումով՛՛,-ասել է Զախարովան:

 

  • Կիսվել: