Ռուսաստանը Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։
Նա հայտարարել է, թե Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին» և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ «ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ։ Եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, քանի որ առաջին անգամ Հայաստանն ունեցավ վճռական վարչապետ, որը չենթարկվեց նրան»,- ասել է նա։