հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է. Սաղաթելյան

Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է. Սաղաթելյան

Ռուսաստանը մեր թիվ մեկ դաշնակիցն է: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսանկ Իշխան Սաղաթելյանը:

՛՛Մենք մեծ նշանակություն ենք տալիս ռուս խաղաղապահների առաքելությանն Արցախում՛՛,-հավելեց նա:

Սաղաթելյանը խոսեց նաեւ ՀՀ-Իրան եւ ՀՀ-Արեւմուտք հարաբերությունների մասին. ՛՛Մենք պետք է կայուն բարեկամական հարաբերություններ հաստատենք Իրանի հետ, ինչպես եղել է, պետք է շարունակենք լայն համագործակցությունն Արեւմուտքի հետ։ Բայց մեկը մյուսի հաշվին չպետք է լինի։ Հայաստանի իշխանություններն իրենց գավառական մտածողությամբ փորձում են մեկի հետ հարաբերություններ կառուցել մյուսի հաշվին։ Արտաքին քաղաքականությունում այդպես չեն վարվում»,- ասաց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն չի ներշնչում գործընկերներին, եւ նրա հրաժարականից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։

՛՛Նիկոլը, եթե ուզենա էլ, չի կարող մեր շահերը պաշտպանել, քանի որ իրեն դեմ կտան իր իսկ հայտարարությունները։ Ի՞նչ եղավ Գորիս-Կապան ճանապարհի հետ: Ասում էր՝ տեսնենք Շուռնուխն ու Որոտանը հայկակա՞ն են, թե՞ ոչ։ Դա թշնամուն Հայաստանի վրա հարձակվելու օրինական իրավունքներ է տալիս՛՛,-նշեց ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: