կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը տրամադրել Բաքվին և Երևանին. Զախարովա

Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը տրամադրել Բաքվին և Երևանին. Զախարովա

Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, կայունություն և բարգավաճում ապահովելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ օգնությունը տրամադրել Բաքվին և Երևանին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման»,-ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ սերտ համակարգում է իրականացվում ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության 2 տարին: Տվյալ քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթաց սկսել», - ասել է Զախարովան:

Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը:

«2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դա գնահատում են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները: Ղեկավարների երկկողմ հայտարարությունները, որոնք ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ի հայտարարություններում, հիմք են հանդիսացել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է դիվանագետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: