չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ռուսաստանը կօգնի Հայաստանին և Ադրբեջանին, եթե նրանք դիմեն նման խնդրանքով․ Ռուդենկո

Ռուսաստանը կօգնի Հայաստանին և Ադրբեջանին, եթե նրանք դիմեն նման խնդրանքով․ Ռուդենկո

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցություն կցուցաբերի սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե նման խնդրանք ստացվի երկու պետություններից:

«Սա նորմալ իրավիճակ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, առավել եւս, որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարության մշակման համատեքստում։ Այդ պատճառով, եթե նման դիմում ստացվի բոլոր մասնակիցների կողմից, այլ ոչ միայն կողմերից մեկի կողմից, ես նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ կլինենք ցուցաբերել այն աջակցությունը, որը մենք կարող ենք, - ասել է Ռուդենկոն ։

  • Կիսվել: