հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար: Այս մասին այսօր ՛՛Ազատության՛՛ եթերում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

՛՛Մեր տարածքները Ադրբեջանին նվիրելով՝ Ռուսաստանը պարզապես ցանկանում է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել Հարավային Կովկասում: Ճիշտ նույն բանը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ՛՛,-նշեց նա:

Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իր պահվածքի պատճառով Հայաստանը կարող է պարզապես հրաժարվել Ռուսաստանից, ինչպես դա արեցին Վրաստանն ու Ուկրաինան:

՛՛Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ, և սա նրանց պետք է հասկացնել: Ռուսաստանն ինքն է իր քայլերով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծում՛՛,-ասաց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: